ԲՏԱ նախարարն ու Meta-ի պատվիրակները քննարկել են գործակցության խորացումը![]() 3 հոկտեմբերի 2025 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ին նախարար Մխիթար Հայրապետյանը հյուրընկալել է Meta ընկերության պատվիրակությանը՝ քննարկելու փոխգործակցության խորացման ուղիները՝ թվային քաղաքականության բնագավառում։ Հանդիպման առանցքում հայտնվել են արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների ներուժն՝ ուղղված հասարակության և տնտեսության առաջխաղացմանը, ինչպես նաև երեխաների առցանց պաշտպանությանն ուղղված իրազեկման ծրագրերի կարևորությունը։ Քննարկման ընթացքում հատուկ շեշտադրվել է Հայաստանի և Meta-ի միջև կառուցողական երկխոսության շարունակականության և զարգացման կարիքը։ Կողմերը կարևորել են պարբերաբար հանդիպելու անհրաժեշտությունը՝ նպատակ ունենալով համատեղ արձագանքել թվային էկոհամակարգում ի հայտ եկող նոր մարտահրավերներին և մշակել գործնական քայլեր, որոնք կզորացնեն դիմադրողականությունն ու կխթանեն վստահությունը առցանց հարթակներում։ Հայրապետյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ խորացնելու համատեղ աշխատանքը համաշխարհային տեխնոհսկաների հետ՝ ընդգծելով, որ նման գործընկերությունը առանցքային է երկրի համապարփակ թվային վերափոխման ռազմավարության իրականացման մեջ։ «Meta»-ի ներկայացուցիչները, իրենց հերթին, հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու երկխոսությունը և կիսվելու փորձով՝ նպաստելով Հայաստանի թվային առաջընթացին և ԱԲ էկոհամակարգի ձևավորմանը։ Հանդիպման ավարտին կողմերը համաձայնության են եկել համատեղ մշակել հետագա գործողություններ՝ ուղղված Հայաստանի թվային միջավայրի կայունության և առավել անվտանգ ու նորարարական առցանց միջավայրի ստեղծմանն ուղղված աշխատանքների իրականացմանը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |