Միրզոյանը Ղազախստանի նախագահի օգնականին հաջողություն է մաղթել նոր պաշտոնում![]() 3 հոկտեմբերի 2025 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի միջազգային ներդրումների և առևտրային համագործակցության հարցերով օգնական, ԱԳ նախկին նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Նուրտլեուին համատեղ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ դրա շնորհիվ Հայաստանի և Ղազախստանի միջև գործընկերային հարաբերություններում արձանագրվել են կարևոր ձեռքբերումներ։ ՀՀ արտաքին գործերի նախարարը նաև Նուրտլեուին մաղթել է հաջողություններ նոր պաշտոնում և հայտնել հետագա համագործակցության պատրաստակամություն։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |