Մերձավանում խուզարկություններից հետո 1 անձ է ձերբակալվել![]() 9 հոկտեմբերի 2025 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրի 30 հասցեներում խուզարկությունների արդյունքում մեկ քաղաքացի ձերբակալվել է։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից, հայտնում է Factor.am-ը։ «Սպանության նախապատրաստության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մի շարք տներում կատարվել են քննչական գործողություններ»,- հայտնում են իրավապահ կառուցից։ Factor TV-ի տեղեկություններով՝ ձերբակալված քաղաքացու մոտ հայտնաբերվել է զենք։ ՆԳՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ վերջին սպանություններով պայմանավորված Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում ոստիկանությունը օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ։ «Մեր տեղեկություններով՝ այս խուզարկությունները կապ չունեն Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության հետ։ Ըստ տեղեկությունների՝ քննչական այս գործողություններն իրականացվել են մեկ այլ սպանության նախապատրաստության ահազանգի հիման վրա»,–ասվում է հրապարակման մեջ։ Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ Նա «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ էր, Փարաքարի համայնքապետ էր ընտրվել 2025–ի ապրիլին։ Գրիգորյանը 4 երեխայի հայր է։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |