Մկրտչյանն ու Փալոնը քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգային հարցեր![]() 9 հոկտեմբերի 2025 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Ներկայացուցիչների պալատի անդամ, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի հետ։ Այս մասին տեղեկացրել են Վաշինգտոնում գտնվող ՀՀ դեսպանությունից։ Դեսպան Մկրտչյանը իր երախտագիտությունն է հայտնել Ֆրենք Փալոնին՝ Հայաստանի և հայ ժողովրդի հետ կապված հարցերը մշտապես առաջնահերթ պահելու և տրամադրված շարունակական աջակցության համար։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ ընթացիկ օրակարգը, ինչպես նաև գործընկերության խորացման ու ամրապնդման հնարավոր ուղիները։ Նարեկ Մկրտչյանը հոկտեմբերի 8-ին հանդիպել է նաև ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլիսոն Հուքերի հետ, քննարկել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի, մասնավորապես ՀՀ-ԱՄՆ Փոխըմբռնման հուշագրերի և TRIPP-ի կյանքի կոչման գործընթացը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |