Արցախցի պատգամավոր Գալստյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի և գրավի ռեժիմի![]() 10 հոկտեմբերի 2025 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Արցախցի պատգամավոր Դավիթ Գալստյանի խափանման միջոցը փոխվել է` տնային կալանք և 5 մլն դրամ գրավի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Պաիտվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Դավիթին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այսօր առավոտյան էի տեսակցել և չթաքցնեմ, որ հոգուս խորքում նման հույս ունեի: Ուրախ եմ, որ թեև բազմաթիվ սահմանափակումներով, այնուամենայնիվ Դավիթը տանը կլինի` ընտանիքի կողքին: Առհասարակ քրեակատարողական հիմնարկներ գնալն այս իշխանության ժամանակահատվածում ընդդիմադիր պատգամավորների աշխատանքային առօրյան է դարձել: Երեկ էլ Շիրակի թեմի առաջնորդին էի այցի գնացել: Սրբազանի հետ ժամերով, օրերով խոսելու նյութ կա` պարզ մարդկային հարաբերությունից մինչև թեժ քաղաքական թեմաներ: Եվ որքան էլ Սրբազանն իր տեսակին համահունչ պինդ և խարիզմատիկ կերպար է, դժվար է համակերպվել և´ իր, և´ Բագրատ Սրբազանի բանտում գտնվելու հանգամանքի հետ: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին: ՀԳ. Գրառումս նոր էի հրապարակել, երբ ինձ գնդապետ Մախսուդյանի որդին զանգեց և տեղեկացրեց, որ վերաքննիչ դատարանը նաև Մախսուդյանի խափանման միջոցն է փոխել` կրկին տնային կալանքի ռեժիմով»,-ասվում է գրառման մեջ։ Գալստյանն անցնում է «Սրբազան պայքարի» գործով։ Ըստ ՔԿ–ի՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |