Հայրապետյանն ու Վուդն անդրադարձել են ՀՀ դերին գլոբալ Web3 էկոհամակարգում![]() 10 հոկտեմբերի 2025 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 9-ին հանդիպում է ունեցել Web3 հիմնադրամի ստեղծող, Ethereum կրիպտոարժույթի համահիմնադիր և բլոկչեյն ոլորտում ճանաչված մասնագետ Գևին Վուդի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի դիրքի ամրապնդման հարցը գլոբալ Web3 էկոհամակարգում, ինչպես նաև բլոկչեյն ոլորտում կրթության և մասնագիտական կարողությունների զարգացման խթանման հնարավորությունները։ Նրանք անդրադարձել են նաև համագործակցության նոր ձևաչափերի ձևավորմանը՝ ներառյալ ստարտափների ինկուբացիան և ներդրումային հնարավորությունների ընդլայնումը։ Իր ելույթում նախարար Հայրապետյանը շեշտել է, որ նման համագործակցությունը կարևոր հիմք է ստեղծում՝ Հայաստանը ավելի լայնորեն ներգրավելու գլոբալ բլոկչեյն համայնքում և տեխնոլոգիական ոլորտի ապագա մասնագետների համար արժեքավոր հարթակներ ապահովելու համար։ Հանդիպման ժամանակ Գևին Վուդը հայտնել է նաև Web3 համալսարան հիմնելու իր ծրագրի մասին, որը միտված է տեխնոլոգիական, կրթական և տնտեսական առաջընթացի խթանմանը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |