Փաշինյանն ու Ռահմոնը խոսել են առևտրատնտեսական հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու մասին![]() 10 հոկտեմբերի 2025 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Տաջիկստանի մայրաքաղաք կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել այդ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի այցը և նշել, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված օրակարգային հարցերը: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար՝ հավելելով, որ ՀՀ Կառավարությունը կարևորում է Տաջիկստանի հետ բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու հետագա քայլերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում ստեղծված հնարավորություններին և տարածաշրջանում համագործակցության մթնոլորտի ամրապնդմանը, TRIPP նախագծի և «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացմանը: Էմոմալի Ռահմոնը ողջունել է Վաշինգտոնի հանդիպման արդյունքներով խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և հայտնել իր երկրի աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայից մեկնել է Տաջիկստան՝ մասնակցելու ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |