«ԱՊՀ+» ձևաչափը հաստատվել է, ՇՀԿ-ն ստացել է դիտորդի կարգավիճակ![]() 10 հոկտեմբերի 2025 - 16:57 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների ղեկավարները «ԱՊՀ+» ձևաչափի ստեղծման մասին որոշում են ընդունել: ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ստորագրված փաստաթղթերի 13–րդ կետով նշվում է «Անկախ Պետությունների Համագործակցություն+» ձևաչափի ստեղծման մասին» որոշումը, գրում է Sputnik Արմենիան։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում գնահատել է նոր ձևաչափի գաղափարը։ «Գաղափարն ինքնին շատ օգտակար է։ Կախված նրանից, թե ինչ օրակարգ է քննարկվելու այս կամ այն նիստում, կարելի է ակնկալել այս կամ այն պետության մասնակցությունը»,–ասել է նա։ Նույն գագաթնաժողովի ընթացքում ԱՊՀ երկրները որոշում են կայացրել Շանհայի համագործակցության կազմակերպությանը տրամադրել դիտորդի կարգավիճակ՝ ավելացնելով համագործակցության շրջանակը։ ԱՊՀ երկրների նեղ կազմով գագաթնաժողովը տեղի է ունեցել Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում՝ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ։ Մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |