Ռուբինյան․ Հայ-թուրքական հանդիպում է լինելու՝ Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնումն ենք քննարկելու![]() 21 հոկտեմբերի 2025 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակներում միջգերատեսչական հանդիպում է տեղի ունենալու։ Այս մասին ասել է Ռուբեն Ռուբինյանը, հայտնում է Factor.am-ը։ Ըստ նրա` հանդիպմանը քննարկվելու են Գյումրի-Կարս երկաթգծի վերականգման հետ կապված հարցեր։ Ռուբինյանի փոխանցմամբ` հանդիպումից հետո մանրամասներ կներկայացվեն։ Թե որտեղ է լինելու հանդիպումը, Ռուբինյանը չի ասել։ Սեպտեմբերի 12-ին Երևան էր ժամանել թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչը։ Ռուբինյանը չի անդրադարձել այն հարցին՝ արդյոք Քըլըչի անձնագրում մուտքի և ելքի կնիք դրվել է, թե` ոչ։ Քըլըչը 2021-ին՝ հայ - թուրքական կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր, առաջին անգամ էր Երևանում: Նա ժամանել էր հայ - թուրքական սահմանի Մարգարայի անցակետով, որտեղ նրան դիմավորել էր Երևանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |