Ադրբեջանցի ակտիվիստները Երևանում մասնակցում են քննարկումների![]() 22 հոկտեմբերի 2025 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Անվտանգության քաղաքականության հետազոտական կենտրոնը հայտարարել է, որ Երևանում հոկտեմբերի 21-22-ը անցկացվում էՀայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ կլոր-սեղան քննարկում։ Միջոցառման շրջանակում անդրադարձ է լինելու երկու հանրությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումներին։ «Քննարկման թեմաներից են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո ձևավորված խաղաղության օրակարգը, երկու հանրությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումները, Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության ձևավորման հնարավոր ուղիները, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև ուղիղ և երկարաժամկետ կապերի հաստատման հեռանկարները»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Ադրբեջանը վերացրել է բոլոր սահմանափակումները դեպի Հայաստանի տարանցիկ բեռների համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ մամուլի հայտարարության ժամանակ։ Երևանը ողջունել է այդ որոշումը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |