Դատախազությունը պահանջում է երկարաձգել Միքայել սրբազանի ազատազրկման ժամկետը![]() 22 հոկտեմբերի 2025 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների թիմը հայտնել է, որ ՀՀ դատախազությունը պահանջում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ազատազրկման ժամկետը երկարաձգել` սահմանելով 2 տարի 6 ամիս։ Միքայել սրբազանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։ «ՀՀ դատախազությունը բողոքարկել է Միքայել սրբազանի վերաբերյալ կայացված դատավճիռը պատժի մասով և վերաքննիչ քրեական դատարանից խնդրել է նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով: Հ.Գ. Պաշտպանական թիմի կարծիքով դատախազությունը հապշտապ կերպով բողոք ներկայացնելով փորձելու է «վերահսկել» վերաքննիչ քրեական դատարանի նախընտրելի դատավորների նշանակման գործընթացը և վերաքննիչ դատարանի կողմից գործի արագ հանգուցալուծումը»,–ասվում է պաշտպանների հայտարարության մեջ։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խաթարելու, ինքնիշխանությունից հրաժարվելու կամ սահմանադրական կարգը բռնի կերպով տապալելու ուղղությամբ հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով։ Նա կալանավորվել է հունիսի 28-ին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |