Վաղարշապատում մեկնարկել է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը![]() 22 հոկտեմբերի 2025 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ից Վաղարշապատ խոշորացված համայնքում պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, համաձայն օրենսդրական կարգավորումների, շարունակվում է մինչև նոյեմբերի 14-ը, հայտնում է Արմենպրեսը։ Ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցում է ութ քաղաքական ուժ, որոնք հանդես են գալիս հետևյալ հերթական համարներով․ 1․ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը, որի կազմում են «Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները (ցուցակը գլխավորում է Սևակ Խաչատրյանը), 2․ «Համահայկական ճակատ» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արտյոմ Սիմոնյանը), 3․ «Հանրապետություն» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Հարություն Մկրտչյանը), 4․ «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Գրիշա Հարությունյանը), 5․ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Վահրամ Ազատյանը), 6․ «Ժառանգություն» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արկադի Փայտյանը), 7․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արգիշտի Մեխակյանը), 7․ «Հայրենիք» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Խաչիկ Մանուկյանը)։ Ընտրական գործընթացի լուսաբանման նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 19 լրատվամիջոց, իսկ դիտարկումներ իրականացնելու համար գրանցվել է մեկ դիտորդական կազմակերպություն։ ԿԸՀ պաշտոնական կայքում տեղադրված տվյալների համաձայն՝ Վաղարշապատի խոշորացված համայնքի ընտրողների ցուցակում ընդգրկված է 70,022 քաղաքացի, ովքեր իրավունք ունեն մասնակցելու ավագանու ընտրություններին։ Ընտրությունների օրը Վաղարշապատի համայնքի տարբեր բնակավայրերում կբացվի 47 ընտրատեղամաս։ Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունները կկայանան նոյեմբերի 16-ին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |