2 ամսով կալանավորվել է «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը![]() 23 հոկտեմբերի 2025 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը 2 ամսով կալանավորվել է: Նա ծանրամարտի հայտնի մարզիչ Աշոտ Մխիթարյանի որդին է։ ։ Այդ մասին հայտնել է «Մեր ձևով» շարժումը։ Նա անցնում է Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու և արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ միջամտելու գործով։ Գյումրիի քաղաքապետարանի հարակից տարածքից բերման ենթարկված 37 քաղաքացիներից 19-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |