Ջերմուկի քաղաքապետ է ընտրվել Մանան Գևորգյանը![]() 23 հոկտեմբերի 2025 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Ջերմուկի ավագանին քաղաքապետ է ընտրել Մանան Գևորգյանին, հայտնում է համայնքապետարանը։ «ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության արդյունքում Մանան Աղվանի Գեվորգյանն ընտրվել է Ջերմուկ համայնքի ղեկավար»,–ասվում է հրապարակման մեջ։ Օրենքով սահմանված ընթացակարգով նախատեսվում է կազմակերպել երդման արարողություն։ Համայնքի նախորդ ղեկավար Վահագն Արսենյանը՝ ՀՀԿ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին էր, որը հոկտեմբերի 9-ին նշանակվել է Վայոց Ձորի մարզպետ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |