Սիմոնյան․ Այնպես չէ, որ ես Տեր Արամի կողմնակիցն եմ, սա պրոցես է, որին հետևում եմ որպես քաղաքացի

Սիմոնյան․ Այնպես չէ, որ ես Տեր Արամի կողմնակիցն եմ, սա պրոցես է, որին հետևում եմ որպես քաղաքացի

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վատ է վերաբերվում Հովհաննավանքում տեղի ունեցած միջադեպին, երբ Ստեփան Ասատրյանի՝ նախկին հոգևորական Տեր Արամի, աջակիցները սպառնում ու վիրավորում էին լրագրողներին։ Այդ մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում։

«Ով վիրավորել է, վատ բան է արել, անընդունելի է։ Այնպես չէ, որ ես Տեր Արամի կողմնակիցն եմ, սա պրոցես է, որին հետևում եմ որպես քաղաքացի, որպես հավատացյալ»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Նրա գնահատմամբ՝ այն, ինչ կատարվում է եկեղեցում, ի ցույց է դնում այն խնդիրները, որոնք վաղուց կան։

«Այդ հարցը պետք է լուծվի»,- ընդգծել է նա։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն Ազգային ժողովում, անդրադառնալով կարգալույծ քահանա արդեն նախկին Տեր Արամին, որի աշխարհիկ անունն է Ստեփան Ասատրյան, հիշեցրել է, որ վերջինս Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի և նրա կառավարման մեթոդների երկրպագուն է։

Հոկտեմբերի 21-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Տ․ Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է հռչակվել։ Կարգալույծ լինելու արդյունքում նա դասվել է աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան անունով։ Նա հայտարարել է, որ կիրակի պատարագ է մատուցելու Հովհաննավանքում։ Վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ ներկա է լինելու։

 Ուշագրավ
---