Գալյան․ Համաներման որոշում չունենք![]() 29 հոկտեմբերի 2025 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱԺ Պետական-իրավական ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարել է, որ համաներման վերաբերյալ որոշում չկա։ Նա այդպես է պատասխանել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի այն հարցին, թե արդյոք նախատեսվում է համաներում, հայտնում է Panorama.am-ը։ «Համաներում իրականացնելու որոշում չունենք»,- ասել է նա։ Նախարարը ընդգծել է, որ պետության կողմից ազատազրկված անձանց պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի՝ ելնելով վերասոցիալականացման գործընթացից։ Ըստ Գալյանի՝ պետք չէ որոշել որևէ պահի, որ պետք է ազատ արձակել x, y կամ z խմբի անձանց, այլ անհրաժեշտ է վերլուծել՝ արդյոք տվյալ անձը անցել է վերասոցիալականացման փուլ և արդյոք պատրաստ է վերադառնալ հասարակություն։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |