Կաշառքի մեղադրանքով 9 անձ է ձերբակալվել, 3–ը՝ Ապարանի համայնքապետարանից![]() 29 հոկտեմբերի 2025 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացրել Ապարանի համայնքապետարանում ու այլ վայրերում, կան ձերբակալվածներ։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ ձերբակալվել է 9 անձ, որոնցից 3–՝ը Ապարանի համայնքապետարանի աշխատակից է, հայտնում է Factor.am-ը։ «Քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 9 անձ, որոնցից երեքը Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ են»,- նշել են Կոմիտեից։ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներն իրականացրել են խուզարկություններ համայնքապետարանի շենքում՝ գործով անհրաժեշտ նյութեր և փաստաթղթեր հայտնաբերելու նպատակով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |