Ռուբինյան․ Ընդդիմությունը չի թաքցնում, որ ուզածը Գյումրիի կրկնությունն է 2026-ին՝ խափանելու ենք![]() 30 հոկտեմբերի 2025 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով 2026–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ընդդիմությունը չի թաքցնում, որ իրենց ուզածը Գյումրիի կրկնությունն է համապետական ընտրություններում, և որ իրենք դա խափանելու են։ «Ընդդիմությունն ու իրենց կեղծ կաթողիկոսը չեն էլ թաքցնում, որ իրենց ուզածը Գյումրիի կրկնությունն է համապետական ընտրություններում: Միայն մեկ բան պետք է տարբեր լինի` եթե Գյումրիի սցենարը կրկնվի համապետական մասշտաբով, ուժային կառույցներն արդեն նրանց չեն բռնելու կաշառք ուտելու իրենց սուրբ գործի վրա: Ահա այս ծրագիրն է, որ բոլորով պիտի խափանենք մյուս տարի: Թող ներեն մեզ, իհարկե, բոլոր կաշառակերները, բայց, վստահաբար, խափանելու ենք»,- ասել է ԱԺ պատգամավորը։ ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2026–ի հունիսին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |