ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «MADE IN ARMENIA» ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

PanARMENIAN.Net - Հայաստան-Սփյուռք Երկրորդ Համահայկական համաժողովի շրջանակներում այսօր Երեւանում բացվել է «Made in Armenia» արդյունաբերական ցուցահանդեսը, որտեղ իրենց արտադրանքն են ներկայացրել 90 հայկական ընկերություններ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ արտասահմանյան հայրենակիցներին հայկական արտադրանքը, որը հաջողությամբ կարող է մրցակցել միջազգային շուկաներում: «Այս ցուցահանդեսով մենք ապացուցեցինք, որ Հայաստանը չի գտնվում աղքատ եղբոր կարգավիճակում եւ ունի բավականին զարգացած տնտեսություն եւ արդյունաբերություն»,- բացման արարողությանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Ցուցահանդեսը կազմակերպել է Զարգացման հայկական գործակալությունը: Ցուցահանդեսում ներկայացված ավելի քան 60 ընկերությունների արտադրանք արտահանվում է: Ներկայացված են ընկերություններ, որոնք մասնագիտացված են կերակրի, ագրովերամշակման, մանածագործական արդյունաբերության, զբոսաշրջիկության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում եւ տնտեսության այլ բնագավառերում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---