Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը քննարկել է պաշտոնատարների անձեռնմխելիության հարցեր![]() 1 նոյեմբերի 2025 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված են եղել պաշտոնատար անձանց անձեռնմխելիության, ինչպես նաև անկախ և ինքնավար մարմինների ու դրանց անդամների կարգավիճակին վերաբերող հարցեր։ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել սահմանել կարգավորումներ, որոնք առնչվում են ինքնավար կառույցների ձևավորման և գործունեության ընթացակարգերին։ «Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց անձեռնմխելիության, ինչպես նաև անկախ և ինքնավար մարմինների անդամներին առաջադրվող պահանջներին վերաբերող հարցերին՝ Խորհուրդը որոշել է շարունակել ուսումնասիրությունները և հետագայում կրկին անդրադառնալ դրանց քննարկմանը»,- ասվում է հաղորդագրությունում։ Գալյանը մայիսին ասել էր, որ Սահմանադրության նոր տեքստը մշակման փուլում է և պատրաստ կլինի 10 ամսից։ Ավելի վաղ վարչապետը կարծիք էր հայտնել, որ Սահմանադրության տեքստում Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի։ Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը ստորագրելուց առաջ պահանջում է, որ փոխվի Հայաստանի Սահմանադրությունը և նախաբանից հեռացվի հղումն Անկախության հռչակագրին, որտեղ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին հիշատակում կա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |