ԱԽ քարտուղարն ու Էստոնիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությունը![]() 1 նոյեմբերի 2025 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բահրեյնում աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Ջոնաթան Վսևիովին։ Քննարկումների առանցքում եղել են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ Հարավային Կովկասում հաստատված կայունության և խաղաղության հարցը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան–Էստոնիա երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության ընթացքը և ապագա հեռանկարները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում հաստատված խաղաղության վերաբերյալ Գրիգորյանը «Մանամայի երկխոսություն 2025» նախաձեռնության շրջանակում Բահրեյնում հանդիպել է նաև մի շարք այլ պաշտոնյաների, այդ թվում Կիպրոսի նախագահի ազգային անվտանգության խորհրդական և Հետախուզական ծառայության տնօրեն Թասոս Ցիոնիսիին, Իրաքի նախագահի ազգային անվտանգության խորհրդական Քասիմ ալ-Արաջիին, Շվեյցարիայի ազգային անվտանգության խորհրդական Գաբրիել Լյուխինգերին, ինչպես նաև Իսպանիայի պետական անվտանգության գլխավոր տնօրեն Էդգար Լավանդոսին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |