Խորհրդարանական հանձնաժողովն ի զորու չէ փաստերից գլուխ հանել առանց Անդրանիկ Քոչարյանի խորհրդատվությունների11 հունիսի 2009 - 20:45 AMT PanARMENIAN.Net - Փաստերի հավաքման խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանը հաղորդեց, որ խմբի նախկին նախագահ Վահե Ստեփանյանը, առանց խմբի անդամների համաձայնության, բոլոր փաստաթղթերը հանձնել է ՀՀ Խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին:«Խմբի աշխատանքի ընթացքում կազմակերպվել է մոտ 160 հանդիպում քաղաքացիների հետ, ավելի քան 10 ժամ հարցազրույցներ զանազան մարդկանց հետ, ինչը կազմում է ավելի քան 100 գիգաբայթ տեսա- եւ ձայնագրություններ, անցկացվել է ավելի քան 140 նիստ: Եթե փաստաթղթերը հանձնվել են Սամվել Նիկոյանին, ես խորապես կասկածում եմ այդ փաստերի եւ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունավետության հարցում»,- հայտնել է Անդրանիկ Քոչարյանը: Քոչարյանի խոսքով, Հայաստանի ԱԺ հանձնաժողովը չի կարողանա փաստերից գլուխ հանել առանց փաստերի հավաքման` արդեն լուծարված խմբի խորհրդատվությունների` պահեստում ունենալով ընդամենը մեկ ամիս, քանի որ կոնկրետ ժամկետներ են հնչեցվել` գործն ավարտել այս տարվա հուլիսին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |