Փաշինյան. Վաշինգտոնյան պայմանավորվածությունների արդյունքում Իրանը կստանա տարանցիկ ուղի դեպի Սև ծով![]() 4 նոյեմբերի 2025 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Օրբելի ֆորում-2025»-ի ժամանակ, լրագրողի հարցին պատասխանելով, մանրամասնել է, թե ինչ նշանակություն ունեն «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախագծերը ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանային այլ դերակատարների՝ այդ թվում Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի համար։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ վաշինգտոնյան պայմանավորվածությունների արդյունքում Իրանը կստանա տարանցիկ ուղի դեպի Սև ծով, հայտնում է 1lurer.am-ը։ «Մենք խնդիր չունենք նաև Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, այդ թվում՝ երկաթուղային կապ ապահովելու հարցում: Հիմա ֆիզիկապես հնարավոր չէ անել, որովհետև չկա երկաթուղի, այն պետք է կառուցել, ինչի շուրջ մենք ակտիվ բանակցություններ ենք վարում ԱՄՆ-ի հետ, որովհետև Վաշինգտոնի հռչակագրով դա պետք է տեղի ունենա TRIPP նախագծի շրջանակներում, որը ԱՄՆ-ի հետ երկկողմ օրակարգի հարց է, որտեղ, իհարկե, հետաքրքրություններ ունեն Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը, Կենտրոնական Ասիայի երկրները»,- ասել է Փաշինյանը։ Այն հարցին, թե որքանով են այս պայմանավորվածությունները համահունչ Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի շահերին, վարչապետը պատասխանել է, որ համաձայնագրերի ամբողջական իրականացումը ենթադրում է փոխշահավետ պայմաններ բոլոր ներգրավված կողմերի համար։ «Ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ համաձայնությունների իրականացման արդյունքում ԻԻՀ-ն կստանա տարանցիկ ճանապարհ դեպի Սև ծով և հակառակ ուղղությամբ։ Շատ է խոսվում, թե Վրաստանի շահերին ինչքանո՞վ է համապատասխանում սա: Այս նախագծի իրականացմամբ՝ Վրաստանի տարանցիկ հնարավորություններն էականորեն կմեծանան Սև ծով, Պարսից ծոց ուղղությամբ։ ՌԴ-ն երկաթուղային կապի հնարավորություն կունենա, արդեն խոսվում է այդ մասին, որ այդ թվում՝ ՌԴ-ն կարող է երկաթուղային փոխադրումներ իրականացնել դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով: Այն, ինչ տեղի է ունենում, ակնհայտորեն երկարաժամկետ խաղաղության և կայունության գործոն է, և տնտեական համագործակցության ու զարգացման, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի երկրների համար»,–ասել է նա։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |