Տեր-Պետրոսյանն ու Ֆրանսիայի դեսպանը խոսել են ՀՀ–ում ներքաղաքական լարվածության մեղմացման հեռանկարների մասին![]() 4 նոյեմբերի 2025 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինիեին։ Ի թիվս այլ հարցերի նրանք խոսել են ՀՀ–ում ներքաղաքական լարվածության մեղմացման հեռանկարների մասին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։ «Շուրջ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում, դեսպանի խնդրանքով, նախագահը ներկայացրել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման և Հայաստանում ներքաղաքական լարվածության մեղմացման հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իր տեսակետները։ Հանդիպմանը ներկա էին դեսպանատան Առաջին քարտուղար Ժյուլի Ֆորը և ՀՀ առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը»,- ասվում է գրառման մեջ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |