Հետաքննությանը վերադարձված զրահաբաճկոնը պարզություն կմտցնի ոստիկանի մահվան հանգամանքներում11 հունիսի 2009 - 21:55 AMT PanARMENIAN.Net - 2008-ի մարտի 1-ի դեպքերի Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանն այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ոստիկան Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների մասին փաստաթուղթը պատրաստվել է ողջ խմբի կողմից եւ խմբի ղեկավարի կողմից ստորագրվելուց հետո ուղարկվել է Հայաստանի նախագահին: «Կոալիցիայի ներկայացուցիչները խմբում այս հարցի վերաբերյալ զեկույցում հանդես չեկան հատուկ կարծիքով»,- հաղորդել է նա:Այնուամենայնիվ, Քոչարյանը պատմել է, որ մահացած ոստիկան Համլետ Թադեւոսյանի հագուստը զրահաբաճկոնի հետ գտնվել է պոլիէթիլենային տոպրակում: Սակայն, երբ խմբի ներկայացուցիչները ցանկացել են ծանոթանալ իրեղեն ապացույցների հետ, պարզվել է, որ զրահաբաճկոնը բացակայում է, ինչը չի նկատել քննիչը ողջ գործընթացի ընթացքում: «Խմբի ներկայացուցիչների միջնորդությամբ զրահաբաճկոնը «վերադարձվել է իր տեղը»,- նշել է Անդրանիկ Քոչարյանը: Նա համոզված է, որ զրահաբաճկոնը կորցնելու դեպքում հնարավորություն չէր լինելու պարզել, թե ինչ բարձրությամբ եւ հեռավորությմաբ է եղել պայթյունը: «Անհրաժեշտ է չեզոքացնել զանգվածային անկարգությունների մասին քրեական գործի հետաքննությունը, որը վարում էր Վահագ Հարությունյանի հետքննչական խումբը, եւ ստեղծել նորը, որը կազմված կլինի անկախ փորձագետներից, քանի որ ծիծաղելի է, երբ կարդում ես փաստերի բացատրման նրանց 10-15 էջանոց բացատրությունը»,- նշել է Քոչարյանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Բայրամով․ Պայմանագրի վերաբերյալ ՀՀ պատասխանում դրական դինամիկա կա «Բաց մնացող հարցերի քանակը նվազել է»,–ասել է նա ՀՀ-ն և Վրաստանը միասնական հայտով կդիմեն FIFA` հյուրընկալելու երիտասարդների ԱԱ-ն ՈՒԵՖԱ-ն հաստատել է աջակցությունը Հայաստանի և Վրաստանի միասնական հայտին Հունգարիայի ԱԳ նախարար․ Եթե ԵՄ–ն 10 մլն եվրո է տալիս ՀՀ–ին, Ադրբեջանին էլ պետք է տա Նա ասել է, որ որ Հունգարիան հետևելու է, որ ԵՄ–ն հավասարակշռված քաղաքականություն վարի Հարավային Կովկասwum Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը համարվել է չկայացած Խումարյանը գրել է, որ մասնակցելու է նաև նոր մրցույթին և որ Խորհուրդը պետք է հրաժարական տա |