Շոյգուն՝ Գրիգորյանին․ Իրավիճակը մշտական ուշադրություն է պահանջում, ՌԴ–ն մեծ ավանդ ունի Երևան–Բաքու կարգավորման մեջ![]() 5 նոյեմբերի 2025 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանն ասել է, որ իրավիճակը Հարավային Կովկասում մշտական ուշադրություն է պահանջում, գրում է ՏԱՍՍ–ը։ «Այն ամենն, ինչ վերաբերում է վերջին իրադարձություններին, տարբեր իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել տարածաշրջանում՝ Կովկասում ընդհանրապես, Հարավային Կովկասում, պահանջում է մեր մշտական ուշադրությունն ու խորհրդակցություններ», — ասել է Շոյգուն։ Արմեն Գրիգորյանը, իր հերթին, վստահեցրել է, որ «պատրաստ է կիսվել մանրամասներով» տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ և շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար։ Շոյգուն հավելել է, որ ՌԴ–ն մեծ ավանդ ունի ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման գործում, հայտնում է Sputnik Արմենիան։ «Ռուսաստանի ավանդը հարաբերությունների կարգավորման գործում, հարաբերությունների, որոնք դեռ ամբողջությամբ կարգավորված չեն Հայաստանի և Ադրբեջանի միջև, էական է։ Այս ամբողջ ընթացքում Ռուսաստանը արել է ամեն ինչ, որպեսզի իրավիճակն այնտեղ դառնա ավելի կայուն և վերջապես խաղաղություն հաստատվի», — ասել է Շոյգուն։ Նա հավելել է, թե շատերի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ ԱՄՆ-ն միակ երկիրն է, որը կարգավորել է արդեն ութ կամ ինը հակամարտություն աշխարհում` ակնարկելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բազմաթիվ հայտարարություններն այն մասին, որ Սպիտակ տանը գտնվելու 8 ամիսների ընթացքում 8 հակամարտություն է կարգավորել: Մոսկվայում անցկացվում է Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստը։ Միջոցառման շրջանակում Սերգեյ Շոյգուն նախատեսում է մի շարք առանձին հանդիպումներ, այդ թվում՝ Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |