Փաշինյան․ Սահմանազատման արդյունքում պետք է վերադարձնենք Արծվաշենն ու մյուս օկուպացված տարածքները![]() 8 նոյեմբերի 2025 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սահմանների հստակեցման գործընթացի արդյունքում Հայաստանը պետք է վերադարձնի Արծվաշենն ու մյուս տարածքները։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները»,-գրել է նա։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության վարչության ղեկավար Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ Ադրբեջանին «4 անկլավի վերադարձի հարցը միշտ ուշադրության կենտրոնում է»։ Նա հավելել է, որ խոսքը «Ղազախի շրջանի 3 և Նախիջևանի Քյարքի գյուղի մասին է»: Ավելի վաղ՝ օգոստոսի 28–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանի որևէ կառավարություն չի կարող հրաժարվել էքսկլավ, անկլավների թեմայից, քանի որ հայկական կողմն ունի Արծվաշեն։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |