ԲՏԱ նախարարը ՀՀ տեխնոլոգիական էկոհամակարգն է ներկայացրել CEA-Leti-ի և Minalogic-ի ներկայացուցիչներին![]() 13 նոյեմբերի 2025 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բարձր տեխնոլոգիաների նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում հանդիպում է ունեցել CEA-Leti և Minalogic կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ներկայացրել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը՝ ընդգծելով դրա հիմնական ուղղությունները, կառուցվածքային բաղադրիչներն ու զարգացման ներուժը։։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Ընդգծել եմ, որ Հայաստանի նպատակն է դառնալ տարածաշրջանային գիտատեխնոլոգիական կենտրոն՝ խթանելով համատեղ հետազոտությունները, ինժեներական լուծումները և նորարարական արտադրությունների զարգացումը»,–գրել է նա։ Կարևորվել է Հայաստանի և Ֆրանսիայի գիտական և արդյունաբերական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ ընդգծելով մասնագիտական կապերի հաստատման, գիտակրթական փոխանակումների և համատեղ հետազոտական նախագծերի զարգացման կարևորությունը։ «Այնուհետև «վիրտուալ» շրջայց ենք կատարել CEA-Leti-ում՝ ծանոթանալով ընկերության արտադրանքին, կիրառական լուծումներին, կենդանի ցուցադրություններին և արդյունաբերական կիրառությունների ցուցասրահին: Հանդիպման ավարտին կարևորել ենք համատեղ նախաձեռնությունների իրականացումն ու գործընկերության խորացումը։ Ձեռք ենք բերել պայմանավորվածություններ՝ համագործակցության հնարավոր ուղիները զարգացնելու ուղղությամբ»,–ասվում է գրառման մեջ։ CEA-Leti ընկերությունը Ֆրանսիայի առաջատար գիտահետազոտական կենտրոններից է, որն առանձնանում է միկրո և նանոտեխնոլոգիաների ոլորտում իր առաջատար դիրքով։ Այն ակտիվորեն համագործակցում է գիտական ու արդյունաբերական գործընկերների հետ՝ զարգացնելով նորարարական լուծումներ էլեկտրոնիկայի, արհեստական բանականության, հաղորդակցության տեխնոլոգիաների և նանոէլեկտրոնիկայի ոլորտներում։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |