Կառավարությունը հաստատել է Վրաստանի հետ ռեադմիսիայի համաձայնագրի վավերացումը![]() 14 նոյեմբերի 2025 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն իր հերթական նիստում հավանություն է տվել Հայաստանի և Վրաստանի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման՝ ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրի վավերացման գործընթացին։ Հարցը ներառված է եղել կառավարության նոյեմբերի 14-ի նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի շարքում։ Նախագծի հիմնավորման մեջ ընդգծվում է, որ Հայաստանի և Վրաստանի միջև ռեադմիսիայի իրավական համաձայնությունը նպատակ ունի պայքարել անօրինական միգրացիայի դեմ՝ դիտվելով որպես դրա դեմ կիրառվող արդյունավետ միջազգային մեխանիզմներից մեկը։ Նման համաձայնագրի կարևորությունն առավել ընդգծվում է հաշվի առնելով, որ երկու երկրները ունեն ընդհանուր սահման։ Ռեադմիսիայի վերաբերյալ այս համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի և Վրաստանի տարածքներում ապօրինի կարգավիճակում հայտնված անձանց՝ այդ թվում սեփական քաղաքացիների, երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հայտնաբերման, նույնականացման և վերադարձի կազմակերպման համատեղ ու համակարգված մոտեցումներ։ Փաստաթուղթը նաև իրավական հիմք կստեղծի ռեադմիսիայի ամբողջ գործընթացի կազմակերպման համար՝ սահմանելով կողմերի քաղաքացիությունն ապացուցող փաստաթղթերի ցանկը, երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վերադարձի իրավացիության հիմքեր ներկայացնող փաստաթղթերը, ուղեկցման ընթացակարգը, հարցազրույցների ձևաչափը, հարցման ձևն ու ժամկետները, ինչպես նաև գործընթացի այլ տեխնիկական կողմերը։ Նախագիծը նպատակ ունի նաև նպաստել միգրացիայի ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև արդյունավետ համագործակցության ամրապնդմանը։ Համաձայնագիրը ստորագրվել է Թբիլիսիում՝ 2025 թվականի հուլիսի 21-ին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |