ՔՊ-ն Վաղարշապատում կունենա 19, «Հաղթանակ» դաշինքը՝ 12, «Մայր Հայաստանը»՝ 2 մանդատ![]() 24 նոյեմբերի 2025 - 10:12 AMT PanARMENIAN.Net - Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների արդյունքներն ամփոփվել են։ Այդ մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Ըստ արդյունքների՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 19 մանդատ, «Հաղթանակ» դաշինքը՝ 12, իսկ «Մայր Հայաստան» կուսակցությունը՝ 2 մանդատ։ Վաղարշապատ խոշորացված համայնքում ավագանու ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 16-ին։ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում համոզմունք էր հայտնել, որ Վաղարշապատի ընտրությունների արդյունքները «կարևոր լիցք են Մայր Աթոռն ազատելու համար», և որ «ժողովուրդը հաղթելու է 2026-ի խորհրդարանական ընտրություններում»։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |