Կատարը Հայաստանում նոր դեսպան է նշանակել

Կատարը Հայաստանում նոր դեսպան է նշանակել

PanARMENIAN.Net - Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ-Թանին Հայաստանում Կատարի նոր դեսպան է նշանակել, հայտնում է Արմենպրեսը The Peninsula-ի վրա հղումով։

Կատարի Էմիրի հրամանագրով Հայաստանում Կատարի դեսպան է նշանակվել Մանսուր Աբդուլլահ Սալեմ Սաադ Ալ-Սուլայթինը։

Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1997 թ.

 Ուշագրավ
---