Վարչապետի ուղղությամբ խնձոր նետած տղամարդու արդարացման վճիռն անփոփոխ է մնացել![]() 27 նոյեմբերի 2025 - 17:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշել է անփոփոխ թողնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած տղամարդու արդարացման վճիռը։ Ավելի վաղ՝ մայիսի 26-ին, դատարանն արդարացման վճիռ էր կայացրել Ալբերտ Առստամյանի նկատմամբ՝ նշելով, որ ապացուցված չի համարում մեղսագրվող հոդվածով սահմանված հանցակազմի առկայությունը։ Այս վճիռը օգոստոսի 7-ին դատախազությունը բողոքարկել էր։ «Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց դատախազ Ե․ Աբովյանի վերաքննիչ բողոքը մերժել, մայիսի 26-ի վճիռը թողնել անփոփոխ։ Որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում՝ ստանալուց հետո մեկամսյա ժամկետում»,- վճիռը կարդացել է դատավոր Վաչե Մարգարյանը։ 2024 թվականի օգոստոսին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Երևանի Ռուբինյանց 2 հասցեում բնակվող հարազատներից մեկին, 74-ամյա Ալբերտ Առստամյանը խնձոր է նետել նրա ուղղությամբ։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն կատարելու հատկանիշներով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |