Ինչ անել, եթե OpenAI–ից ծանուցվել եք տվյալների արտահոսքի մասին![]() 28 նոյեմբերի 2025 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է, թե ինչ պետք է անել, եթե ստացել եք OpenAI-ից ծանուցում տվյալների արտահոսքի մասին։ «Նախևառաջ, շատ կարևոր է հասկանալ՝ OpenAI-ի հիմնական համակարգերը չեն վտանգվել։ Ամենակարևորը՝ Ձեր գաղտնաբառերը և ChatGPT-ի հետ Ձեր զրույցների պատմությունը չի բացահայտվել։ Միջադեպը տեղի է ունեցել Mixpanel-ի՝ OpenAI-ի API պրոդուկտի (platform[.]openai[.]com) ինտերֆեյսի համար օգտագործվող վեբ անալիտիկայի մատակարարի մոտ, ինչի հետևանքով հարձակվողը որոշ տվյալներ կարողացել է հավաքել։ Ինչը կարող է բացահայտվել Անուն և Էլ. հասցե (API հաշվից) Մոտավոր gտնվելու վայր (քաղաք, մարզ, երկիր) Օպերացիոն hամակարգ և բրաուզերի տվյալներ Ինչն է մնացել անվտանգ
Այսինքն հիմնականում բացահայտվել է տեղեկատվություն, որը թույլ է տալիս իմանալ, թե ով եք դուք և որտեղից եք մուտք գործել API պլատֆորմ։ Ենթադրում եմ, որ ավելի շատ ռիսկի տակ են հայտնվել ծրագրավորողները, քանի որ ChatGPT–ի սովորական օգտատերերը գրեթե երբեք մուտք չեն գործում platform[.]openai[.]com։ Ամենամեծ սպառնալիքը ֆիշինգն է Քանի որ հարձակվողներն այժմ ունեն անուններ, էլ. հասցեներ և OpenAI-ի հետ կապի ապացույց (օրինակ՝ Ձեր User ID-ն), ամենամեծ անմիջական ռիսկը ֆիշինգն ու սոցիալական ինժեներիան են:
Իմ անհետաձգելի անվտանգության խորհուրդը Միացրեք MFA/2FA ChatGPT/OpenAI հարթակում․ եթե դեռ չեք օգտագործում Multi-Factor Authentication (MFA) Ձեր API հաշվի վրա, անհապաղ միացրեք այն։ Սա նվազագույն պաշտպանությունն է, որը կանխում է հաշվի գրավումը նույնիսկ գաղտնաբառի արտահոսքի դեպքում և կարող է կասեցնել ֆիշինգային հարձակումների որոշ տեսակներ։ Կասկածով վերաբերվեք առաջիկա ամիսներին OpenAI/ChatGPT–ի անունից ստացվող նամակների էլփոստին։ Ցանկացած նամակ, որը խնդրում է Ձեզ սեղմել հղում և անցնել կայք, մուտքագրել զգայուն տվյալներ, թարմացնել գաղտնաբառը կամ քարտային տվյալները՝ պետք է դիտարկել որպես կասկածելի»,-ասվում է գրառման մեջ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |