Գրիգորյան. Որևէ բան հայտնի չէ հիմնադրամի մասին, որին տրվելու է 225 միլիարդ դրամ![]() 2 դեկտեմբերի 2025 - 16:38 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն Ազգային ժողովում առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենսդրական փաթեթի քննարկման ընթացքում ասել է, որ որևէ բան հայտնի չէ հիմնադրամի մասին, որին տրվելու է 225 միլիարդ դրամ: «Այն կառավարությունը, որը ստեղծել էր ԱՆԻՖ հիմնադրամը, որը բարեհաջող կերպով փոշիացրել է 25 միլիարդ դրամ, հիմա եկել, պատգամավորներին ասում է՝ հաստատեք այդ օրենքի նախագիծը, որով 225 միլիարդ տրվելու է առանձին հիմնադրամի, որը մոնոպոլ դիրք է ունենալու։ Հիմնադրամ, որը դեռևս գոյություն չունի, մենք չգիտենք՝ ով է կառավարելու, ի՞նչ կանոնադրությամբ է կառավարելու։ Որևէ բան հայտնի չէ հիմնադրամի մասին, որին տրվելու է 225 միլիարդ դրամ»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։ Նա կարևորել է նախագիծը, որն առնչվելու է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, բայց, ըստ նրա, միակ բառը, որ կարող է բնորոշել այս ամբողջ քննարկումները՝ անորոշություն բառն է։ Պատգամավորի խոսքով՝ քաղաքացիներն այսօր չեն պատկերացնում, թե հունվարի 1-ից ի՞նչ բժշկական ծառայություններ կարող են ակնկալել։ Նրա խոսքով՝ անորոշ վիճակում են գտնվում նաև պոլիկլինիկաները, բուժհաստատությունները, քանի որ այս պահին չկան հաստատված կլինիկական ուղեցույցներ, գործողությունների ստանդարտներ և միասնական բուժական մոտեցումներ։ «Նման անորոշություն կա նաև հիմնադրամի տեսանկյունից։ Հիմանդրամը գոյություն չունի։ Ձևավորվելու է մի մեծ հիմնադրամ, որը վերահսկելու է այս ambողջ գործընթացը, բայց հիմնադրամը դեռ չկա»,– ասել է Գրիգորյանը։ Ապահովագրության առաջին փուլում ընդգրկվելու են մի քանի խումբ քաղաքացիներ՝ մինչև 18 տարեկանները, 65 և բարձր տարիքի անձինք, 18-65 տարեկան քաղաքացիները, որոնք ունեն հաշմանդամության կարգ կամ ֆունկցիոնալության գնահատական, ինչպես նաև սոցիալապես անապահով 28 և ավելի միավոր ունեցող անձինք։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |