Շահրամանյանը հրավիրվել է ՔԿ հարցաքննության![]() 3 դեկտեմբերի 2025 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրավիրվել է Քննչական կոմիտե հարցաքննության։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա պաշտպան Ռոման Երիցյանը։ «Այսօրվա դատական նիստից և լրագրողների հետ ճեպազրույցից րոպեներ հետո Արցախի նախագահը հեռախոսազանգով հրավիրվել է Քննչական կոմիտե՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործով հարցաքննվելու նպատակով»,– գրել է փաստաբանը։ Հարցաքննությունը տեղի կունենա դեկտեմբերի 3–ին։ Դեկտեմբերի 2–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է դատական նիստ՝ ԿԳՄՍ նախարարության և «Հայաստանի պատմություն» դասագրքի համահեղինակ Նժդեհ Հովսեփյանի դեմ ներկայացրած Շահրամանյանի հայցով։ Նիստից հետո Շահրամանյանն ասել է, որ հանդիպել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այցից հետո, և մի հարց տվել։ «Ինձ մեկ հարց էր հետաքրքրում՝ արդյոք այդ հանդիպումը համաձայնեցվա՞ծ էր Վեհափառի հետ. ստացել եմ բացասական պատասխան, և իմ եզրակացությունն արել»,– ասել էր նա։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |