Պապոյան․ Խաղաղության գործընթացն անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության հետ![]() 9 դեկտեմբերի 2025 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 8-ին Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham) կազմակերպած միջոցառմանն ունեցած ելույթում կարևորել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած համաձայնությունը՝ շեշտելով, որ «խաղաղության գործընթացն անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ ԱՄՆ հետ»։ «Համատեղ խոշոր նախագծեր ենք իրականացնում, մասնավորապես՝ TRIPP նախաձեռնությունը, որը մեզ հնարավորություն է տալիս խոսել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարաբերություններում բացվող բոլորովին նոր հորիզոնների ու հնարավորությունների մասին»,- նշել է Պապոյանը։ Պապոյանն անդրադարձ է կատարել նաև «Խաղաղության խաչմերուկը» նախաձեռնությանը՝ որպես տարածաշրջանային համագործակցության և կայունության մի կարևոր ուղղություն։ Հանդիպման ընթացքում ելույթով հանդես է եկել նաև ԱՄՆ-ի դեսպան Քրիստինա Քվինը, ով ներկայացրել է հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության և ինստիտուցիոնալ զարգացման խթանմանն ուղղված ռազմավարական ուղղություններն ու առաջնահերթությունները։ Միջոցառման մասնակիցների շարքում են եղել նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Անուշիկ Ավետյանը, ինչպես նաև «Enterprise Armenia»-ի ղեկավար Գոհար Աբաջյանը, դիվանագիտական ներկայացուցչությունների ու միջազգային կառույցների պատվիրակներ։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |