Արաղչին ՀՀ-ում Իրանի նոր դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է երկկողմ համագործակցության ամրապնդումը![]() 10 դեկտեմբերի 2025 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հանդիպում է անցկացրել Հայաստանում նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ՝ մինչ վերջինիս մեկնելը Երևան։ Նախարարն ընդգծել է Իրանի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու համար բոլոր հնարավորությունների օգտագործման անհրաժեշտությունը, հայտնում է Արմենպրեսը՝ IRNA գործակալության վրա հղումով։ Դեսպան Շիրղոլամին ներկայացրել է իր նախաձեռնությունները՝ ուղղված բարիդրացիական հիմքի վրա երկու հարևան պետությունների միջև փոխհարաբերությունների զարգացմանը։ Իր մաղթանքներում Արաղչին շեշտել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունները կառուցված են քաղաքակրթական և պատմական հիմքերի վրա։ Նախքան դեսպան նշանակվելը Խալիլ Շիրղոլամին զբաղեցրել է Իրանի ԱԳՆ Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալի պաշտոնը՝ պատասխանատու լինելով հետազոտական և վերլուծական աշխատանքների համար։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |