Փաշինյանը Համբուրգից կմեկնի Մոսկվա![]() 11 դեկտեմբերի 2025 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համբուրգում լրագրողների հետ զրույցում ասել է, որ Համբուրգից մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին: Նա այդ մասին ասել է՝ խոսելով ԵԱՏՄ–ում անդամության և դեպի ԵՄ ձգտելու միջև համատեղելիության մասին, հայտնում է lurer.am-ը։ «Մենք խորացնում ենք հարաբերությունները ԵՄ-ի հետ և ես այստեղից մեկնում եմ Մոսկվա: Հիմա կա՞ անհամատեղելիություն, թե չկա, ակնհայտորեն չկա, որովհետև երկուսն էլ իրականության մեջ տեղի են ունենում: Երբ որ կգա այն կետը, որ հասկանանք կա անհամատեղելիություն, այդ ժամանակ կմտածենք ինչ որոշում կայացնենք: Եվ այն որոշումը, որը կբխի ՀՀ պետական շահերից՝ կկայացնենք»,- ասել է վարչապետը: Դեկտեմբերի 2–ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |