Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կհանգեցնի Հայաստանի արտադրության կրճատմանը

PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում մենք ոչինչ չենք ստանա, միգուցե միայն Նոբելյան մրցանակ Հայաստան նախագահին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»,- հայտարարել է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը:



Նրա խոսքերով, ոչ մի երաշխիք չկա , որ պատմությունը չի կրկնվի, եւ Թուրքիան չի փորձի այլ միջոցներով կործանել Հայաստանը: Ինչպես նշում է Կարապետյանը, խոսակցությունները շատ են այն մասին, որ Հայաստանի տնտեսությունը չի կարող զարգանալ փակ սահմանի դեպքում: «Մենք արտահանում չունենք, որի ծավալը Հայաստանի տնտեսության մեջ կազմում է 40 տոկոս: Ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ կապված` Հայաստան մտնող փոխանցումների եւ վարկերի ծավալը կրճատվել է 40 տոկոսով, ինչը հանգեցրել է երկրի տնտեսության թուլացմանը»,- հայտարարել է նա: Կարապետյանը համոզված է, որ հայ-թուրական սահմանի բացումից հետո Թուրքիային մեկ տարին բավարար կլինի երկրի ներքին շուկան նվաճելու եւ տեղական արդյունաբերողներին դուրս մղելու համար:



Մեկնաբանելով «Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան նախագծի ֆինանսավորման դադարեցումը, Արամ Կարապետյանը նշել է, որ իր համար անհասկանալի է ԱՄՆ քաղաքականությունը. «Մի կողմից մեզ զրկում են 70 միլիոնից, իսկ հետո «Համաշխարհային բանկը», որի որոշումները համաձայնեցվում են ԱՄՆ իշխանությունների հետ, մեզ 542 մլն վարկ է հատկացնում: Այդ խաղը հասկանալն անհնար է»,- հայտարարել է նա:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---