Փաշինյանը՝ Շեկերինսկային․ ՀՀ–ն կարևորում է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը![]() 18 դեկտեմբերի 2025 - 17:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստան–ՆԱՏՕ գործընկերությանն առնչվող հարցերին և դրա հետագա զարգացման հեռանկարներին։ Նա ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է միջազգային գործընկերների, այդ թվում ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը՝ ի նպաստ տարածաշրջանում անվտանգության և կայունության օրակարգի առաջմղման։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները և շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին հյուրընկալելու և հետաքրքիր ու արդյունավետ զրույցի համար։ Քննարկվել է նաև օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված Վաշինգտոնյան հռչակագիրը, ինչպես նաև դրան հաջորդած զարգացումները։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հաղորդակցության բացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի, մասնավորապես՝ TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունների շուրջ։ Զրույցի ընթացքում շոշափվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի այցը տարածաշրջանային է։ Նա կայցելի նաև Բաքու։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |