Միքայել սրբազանը վիրահատվել է![]() 26 դեկտեմբերի 2025 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին քիչ առաջ վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Այդ մասին հայտնել է ԲԿ-ի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Դեմիրճյանը՝ նշելով, որ սրբազանի առողջական վիճակի մասին տեղեկություն դեռևս չկա, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Այս պահին վիճակի մասին ինֆորմացիա դեռ չեմ կարող տալ` բժիշկին դեռ չեմ հանդիպել։ Ավելի ուշ կլինի հաղորդագրություն»,–ասաց նա։ Վիրահատությունը դեկտեմբերի 25–ին հետաձգվել էր՝ արյան մեջ շաքարի բարձր մակարդակի պատճառով։ Նա ԲԿ է տեղափոխվել կալանավայրից, որտեղ նրա առողջական վիճակը վատթարացել էր։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի այն հոդվածներով, որոնք վերաբերում են իշխանության զավթման, տարածքային ամբողջականության խախտման, ինքնիշխանությունից հրաժարման կամ սահմանադրական կարգը բռնի տապալման հրապարակային կոչերին։ Նա կալանավորվել է հունիսի 28-ին, իսկ հոկտեմբերի 3-ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, նրան մեղավոր է ճանաչել և դատապարտել երկու տարվա ազատազրկման։ Սրբազանի պաշտպանական խումբը նոյեմբերի 13-ին բողոքարկել է առաջին ատյանի դատավճիռը՝ պահանջելով այն ամբողջությամբ բեկանել, նոր դատական ակտով ճանաչել Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը։ Վերաքննիչ բողոքի քննությունը, որը նախապես պետք է կայանար դեկտեմբերի 15-ին, հետաձգվել է, և այն կքննարկվի 2026 թվականի հունվարի 13-ին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |