Վարչապետն պարզաբանել է, թե ինչու էին Վարդանյանն ու Կարապետյանը «նախկինում բարերարներ, իսկ հիմա՝ ոչ»![]() 8 հունվարի 2026 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողի այն հարցին, թե ինչու էր Արցախում իր հայտնի ելույթի ժամանակ հայտարարում, որ եթե հայկական կապիտալը հայրենիք չունի՝ ինչո՞ւ են Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը միլիոնավոր դոլարներ ներդնում հայրենիքում, և բարերարների համար ծափահարություններ էր պահանջում, իսկ հիմա՝ ոչ։ Նա նշել է, որ այդ ամենն ասում էր, որովհետև հավատում էր, որ ՀՀ-ում տեղի են ունեցել քաղաքական վերափոխումներ ու ժողովրդավարություն և ազգային նպատակների շուրջ կարելի է համախմբել սփյուռքի ներուժը», հայտնում է Aysor.am-ը: Ըստ նրա՝ հետո պարզվեց, որ այդ բոլորը մոլորություն է: «Կա տնտեսական հետաքրքրություն՝ կլինի ներդրում, չի լինի տնտեսական հետաքրքրություն՝ չի լինի»,– ասել է նա: Նա հավելել է, որ նման եզրակացության են հանգել նաև ուսումնասիրելով համահայկական հիմնադրամի գործունեության շրջանակում 1992-2018 թվականներին հավաքագրված գումարների ծավալը և դրանց օգտագործման վերաբերյալ ներդրումային պատկերը Հայաստանում։ Հայտնի գործարար և բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այժմ շինծու գործով պահվում է Բաքվի բանտում: Նրան ցմահ ազատազրկում է սպառնում: Հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանը մոտ 6 ամիս անցկացրել է մեկուսարանում և այժմ տնային կալանքի տակ է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |