Վարդան Ղուկասյանին տեղափոխել են հիվանդանոց![]() 8 հունվարի 2026 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը հիվանդանոցում է։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան: «Պարոն Ղուկասյանն այս պահին հիվանդանոցում է։ Դատարանի որոշմամբ դատաբժշկական փորձաքննություն կա նշանակված։ Հետազոտություններ պետք է անցնի։ Առողջական վիճակը բարվոք է, կյանքին վտանգ չի սպառնում, բայց ամբողջական պատկերը կիմանանք բոլոր հետազոտություններից հետո»,- ասել է Հայրապետյանը։ Նա հավելել է, որ Վարդան Ղուկասյանը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում է։ Տեղեկություններ էին տարածվել, թե Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Փաստաբան Արամայիս Հայրապետյանը դեկտեմբերի 30-ին հայտնել էր, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը 2 հոդվածով դադարեցվում է։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |