Գարեգին Բ-ի հասցեին արտահայտության համար քրեական վարույթ է նախաձեռնվել![]() 12 հունվարի 2026 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Գառնիի եկեղեցու բակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագի եկած անձանցից մեկի կողմից Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հասցեին արտահայտության հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այդ մասին հայտնել են դատախազությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան: Գործը վերաբերում է դեկտեմբերի 28-ին եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպին, երբ լրագրողը ներկաներից մեկին հարցրել է. «Ի՞նչ պիտի լինի, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանա», իսկ հարցվողը պատասխանել է՝ «մի հատ քար խփեն գլխին, սատկացնեն»։ Դեկտեմբերի 29-ին հայտնի էր դարձել, որ դատախազությունն ուսումնասիրում է այդ հայտարարությունը, և հնարավոր հանցակազմի պարագայում գործը կփոխանցվի Քննչական կոմիտե։ «2026 թվականի հունվարի 7-ին քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (բռնության կոչ լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ) հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն»,– հայտնել են դատախազությունից։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հիշյալ արտահայտության հեղինակը Գառնիի համայնքապետարանի ենթակայությամբ գործող կոմունալ տնտեսության աշխատակից Էդվարդ Ստեփանյանն է, որը զբաղվում է ջրաչափերի սպասարկման աշխատանքներով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |