Գրին քարտի խաղարկության շրջանակում ԱՄՆ ներգաղթային վիզաների տրամադրումը դադարեցվել է![]() 13 հունվարի 2026 - 15:45 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը բազմազանության արտոնագրի (գրին քարտ) խաղարկության շրջանակում, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: «Մենք ժամանակ և անհրաժեշտ միջոցներ կտրամադրենք ԱՄՆ ազգային ու հասարակական անվտանգությունը պաշտպանելու համար։ DV-2027 ծրագրի վերաբերյալ այս պահին նոր հայտարարություններ առկա չեն»,-ասվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմն էր հայտարարել, որ ԱՄՆ-ն որոշել է դադարեցնել Green Card–ի խաղարկությունը։ Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով նա հանձնարարել է ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությանը (USCIS) դադարեցնել DV1 վիզաների ծրագրի իրականացումը, քանի որ պարզվել է, որ Բրաունի համալսարանի կրակոցների մեջ կասկածվողը մուտք է գործել երկիր Green Card–ով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |