Մարտիրոսյան․ WhatsApp հաշիվներ են կոտրվում, ակտիվացրեք երկփուլային պաշտպանությունը![]() 16 հունվարի 2026 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան եթերում նախազգուշացրել է, որ զանգվածաբար WhatsApp հաշիվներ են կոտրում և անհրաժեշտ է շտապ միացնել երկփուլային տարբերակը։ «Հայրենակիցներ, շատ շտապ մի բան պետք է ասեմ, զանգվածային WhatsApp-ներ են կոտրում։ Ճիշտն ասած՝ դեռ հասկանալի չէ՝ ո՞նց, այն վերականգնելու պրոցեսը դեռ չի ստացվում, կոդերը չկա։ Ամեն դեպքում ստանդարտ վերականգնելու ձևը կա, մտեք, նայեք»,- նշել է Մարտիրոսյանը։
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |