Սիմոնյանը մտադիր է ՌԴ մեկնել պաշտոնական այցով![]() 19 հունվարի 2026 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ծրագրվում է իր պաշտոնական այցը Ռուսաստան՝ որպես պատասխան գործընկերոջ՝ Վալենտինա Մատվիենկոյի Հայաստան կատարած այցին։ «ՌԴ այց եմ նախապատրաստում, հրավեր ունեմ՝ փոխադարձ այցով լինելու։ Իմ գործընկեր Մատվիենկոն այստեղ էր, հիմա փոխադարձ այցի հրավեր եմ ստացել»,- ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն: Այցի օրերը դեռ վերջնական ճշտված չեն։ Վալենտինա Մատվիենկոն Հայաստանում էր 2025-ի հունիսին: Վալենտինա Մատվիենկոն և Ալեն Սիմոնյանը բացել են Ռուսաստանի Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |