Զոհրաբյանը Սամսոնյանի հարցով դիմել է ԵԽ կառույցներին![]() 19 հունվարի 2026 - 16:08 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՄԻՊ-ի գրասենյակի դիմաց «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի հացադուլի և առողջական խնդիրներին առնչվող բողոքի ակցիայի ժամանակ հայտնել է, որ դիմել է ԵՄ խորհրդի մոնիթորինգի հանձնաժողովին և ԵԽԽՎ-ում ՀՀ հարցով համազեկուցողին։ «Նախկինում, եթե նման բան լիներ, Սվիտալսկին այստեղ պառկած կլիներ։ Դիմել եմ նաև ԵԽ բոլոր քաղաքական հանձնաժողովներին։ Տեսնում են, արձանագրում են, և շնորհակալություն, թեև փակ հանդիպումներում ասում են, որ տեսնում են, թե ինչ է կատարվում, բայց չեն կարող խոսել, որովհետև աշխարհաքաղաքական խնդիրներ կան»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է նախորդ տարիների ողբերգական դեպքերը։ «Հիշեցնեմ, որ 2019 թվականի հունվարյան հենց այս օրերին, 44-օրյա հացադուլից հետո հյուծվելուց և անդառնալի առողջական խնդիրներ ձեռք բերելու հետևանքով մահացավ խմբագիր Մհեր Եղիազարյանը»,- ասել է նա։ Նա նաև վկայակոչել է մեկ այլ դեպք՝ ընդգծելով, որ առողջական խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ անտեսումը շարունակական է։ «11-րդ օրն է, ինչ Նարեկ Սամսոնյանը գտնվում է հացադուլի մեջ, և ՄԻՊ տիկինը՝ ո՛չ անձամբ, ո՛չ էլ արագ արձագանքման որևէ խումբ, չի գործուղել ՔԿՀ և բացարձակապես որևէ տեղեկատվություն չունի Նարեկի առողջական վիճակի մասին»,- հայտարարել է Զոհրաբյանը։ Նա տեղեկացրել է, որ նախորդ օրը Նարեկ Սամսոնյանը սրտի հետ կապված խնդիրներով հոսպիտալացվել է Էջմիածնի բժշկական կենտրոն։ «Այն, որ այս պայմաններում եվրոպական կառույցները, որոնց ժամանակին Նիկոլը անվանում էր «եվրոյոնջաներ», լռելու են և շարունակելու են լռել, ինձ համար հասկանալի է, որովհետև նրանք ունեն հստակ կանոն։ Նիկոլ Փաշինյանն իրենց համար իդեալական գործիք է, որով նրանք իրենց քաղաքական շահերն են առաջ մղում մեր տարածաշրջանում՝ ՌԴ-ի դեմ»,-ասել է նա՝ հավելելով, որ «Նարեկի վիճակն ամեն րոպե կարող է ծայրահեղ, անդառնալի դառնա»: Արդեն 11 օր հաղացդուլի մեջ գտնվող «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավար Նարեկ Սամսոնյանի աջակիցները բողոքի ակցիա են անցկացրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առջև: Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի հետ կապված մտահոգությունները բարձրաձայնելու նպատակով ակցիայի մասնակիցները սնունդ էին բերել և շարել գրասենյակի աստիճաններին: Դատավորը հունվարի 9-ին նիստին բավարարել է դատախազի՝ հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը ևս երեք ամսով երկարացնելու միջնորդությունը, ինչից հետո Սամսոնյանը հայտարարեց անժամկետ հացադուլի մասին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |