«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է![]() 27 հունվարի 2026 - 13:49 AMT PanARMENIAN.Net - «Հանրապետություն» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է: Նա ինքն է հայտնել այդ մասին կուսակցության ֆեյսբուքյան էջում: Սարգսյանը նշել է, որ վարչապետի թեկնածուն ինքն է լինելու, որովհետև կարծում է, որ ՀՀ խորհրդարանում պետք է լինի ամբողջությամբ արևմտյան արժեքները պաշտպանող քաղաքական ուժ կամ ուժի ներկայացուցիչ: ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |