Մայր Աթոռում հոգեհանգստյան կարգ է կատարվել![]() 27 հունվարի 2026 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ Եռաբլուր զինվորական պանթեոն չի այցելել։ Այդ մասին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը, տեղեկացնում է Factor.am-ը: «Մայր Աթոռում այսօր հոգեհանգստյան կարգ է կատարվել»,- ասել է տեղեկատվական բաժնի պատասխանատուն։ Հարցին՝ արդյոք նախատեսվում է այց հունվարի 28-ին՝ ՀՀ Բանակի օրը, Տեր Եսային նշել է, որ այս պահին որոշում դեռ կայացված չէ։ Հունվարի 27-ը սահմանվել է որպես հայրենիքի պաշտպաններին նվիրված հիշատակի օր՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի և նախկինում «Հայաստան» խմբակցությանը պատկանած Գեղամ Նազարյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնության հիման վրա։ Հունվարի 27-ին հարգանքի տուրք է մատուցվում տարբեր տարիների ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակին։ Հունվարի 28-ին, ըստ տեղեկությունների, հնարավոր է՝ բարձրագույն իշխանության ներկայացուցիչներն ևս չմասնակցեն Եռաբլուրի այցելությանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |